ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Ինչ-որ փուլում ցիլոյավորի շանտաժ-քարոզարշավին կմիանա նաև բեղավորը

Ինչ-որ փուլում ցիլոյավորի շանտաժ-քարոզարշավին կմիանա նաև բեղավորը
24.03.2026 | 13:12

Այն, որ ցիլոյավորը պատերազմի սպառնալիքը դարձնելու է իր քարոզարշավի մեխը, գոնե ինձ համար վաղուց կանխատեսելի էր, ինչի մասին խոսել եմ դեռ ամիսներ առաջ: Կանխատեսելի է նաև, որ ինչ-որ փուլում այդ շանտաժ-քարոզարշավին կմիանա նաև բեղավորը (Ալիևը): Թեև վաղուց է արդեն միացած, և շատերը հասկանում են, որ ցիլոյավորի բերանով խոսում է հենց բեղավորը, բայց որ նեղն ընկնեն, արդեն բաց տեքստով կխոսի:

Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ ընտրելով ցիլոյավորին, ընտրում է բեղավորին: Սա եթե կարողանաք բացատրել մարդկանց, ցիլոյավորը ինչ էլ որ ուտի, չի օգնի իրեն: Սակայն պետք չի թերագնահատել վախը, այն հզոր շարժիչ ուժ է շատերի համար, ինչից էլ փորձում է օգտվել «դուխով» կարգախոսով իշխանության եկած ցիլոյավորը:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 5562

Մեկնաբանություններ